Երևանում անցկացվեց անվասայլակով բասկետբոլի երկրորդ բաց առաջնությունը

Դեկտեմբերի  1-3-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացրեց թվով երկրորդ 5х5 ձևաչափով Հայաստանի անվասայլակով բասկետբոլի բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանից՝ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ», պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ» թիմերը, Վրաստանի «Թբիլիսի» և Իրանի «Ֆիրուզ» թիմերը։

Հետաքրքիր և դիտարժան պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչվեց պարսկական «Ֆիրուզ» թիմը, ՊՆի «ԲԿՄԱ» թիմը երկրորդն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց վրացական «Թբիլիսի»  թիմը:

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի կողմից 2019 թվականի ընթացքում կազմակերպված սա երկրորդ նմանատիպ մրցաշարն է: Առաջինը տեղի է  ունեցել օգոստոսին 3×3 ձեւաչափով, այդ մրցաշարին հյուրընկալվել էին մարզիկներ  Քուվեյթից, Թայլանդից, Ռուսաստանից, Բելառուսից և Վրաստանից:

Ֆեդերացիայի պլանավորում է նոր մրցաշարեր անցկացնել, ստեղծել անվասայլակով բասկետբոլի մարզային թիմեր եւ կազմավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով