Պրեմիեր լիգա. «Արսենալը» չի հաղթում ութերորդ խաղն անընդմեջ

Ֆուտբոլի Անգլիայի  Պրեմիեր լիգայի 15-րդ  տուրում  Լոնդոնի  «Արսենալը» սեփական հարկի  տակ  ընդունեց  «Բրիխթոն  և  Հով Ալբիոնին»  և  պարտվեց՝ 1։2  հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսում  հյուրերից  հանդիպման հաշիվը  բացեց՝ Ադամ Ուեբսթերը, 0։1։  Երկրորդ  խաղակեսի 50-րդ  րոպեին Ալեքսանդր Լակազետեն  կարողացավ  հավասարեցնել հանդիպման հաշիվը, այն դարձնելով  1:1:  Հանդիպման հաղթական գնդակը խփվեց  խաղավերջի 80-րդ  րոպեին, իսկ հյուրերից  այն  հեղինակեց՝  Նեալ Մուպայը։

«Արսենալը»  այս  պարտությունից հետո  ունի  19 միավոր  և  զբաղեցնում է  մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Բրիխթոն և Հով Ալբիոնը»  18 միավորով բարձրացավ 13- րդ հորիզոնական։

Հիշեցնենք, որ «զինագործները»  չեն հաղթում  արդեն  ութ  խաղ  անընդմեջ։

ArmenianEnglishRussian