ԱՊԼ. «Չելսին» համառ պայքարում պարտվեց «Էվերթոնին»

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Էվերթոնին» և պարտվեց 3:1 հաշվով։
Հանդիպման հենց սկզբում տանտերերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ, գոլի հեղինակ՝ Ռիչարլիսոն, 1։0։
Երկրորդ խաղակեսում մերսիսայական ակումբը նաև կրկնապատկեց հանդիպման հաշիվը, Դոմինիկ Կալվերտ-Լեվինի գոլի շնորհիվ։ Ազնվականները՝ Մատեո Կովաչիչի գոլի շնորհիվ կրճատեցին հանդիպման հաշիվը, սակայն դա չօգնեց «Չելսիին» խուսափել պարտությունից, ավելին՝ հանդիպման 84-րդ րոպեին նույն Կալվերտ-Լեվինի դուբլի շնորհիվ «Էվերթոնը» վստահ հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ։
Այս խաղից հետո «Չելսին» իր ակտիվում ունի 29 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Էվերթոնը» 17 միավորով 14-րդն է։