Լա Լիգա. «Ռեալը» հաղթանակ տարավ «Էսպանիոլի» նկատմամբ

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ հյուրընկալել էր Էսպանիոլին: Բուռն պայքարի արդյունքում առաջին խաղակեսի 37-րդ րոպեին Վալվերդեի փոխանցումից հետո Ռաֆայել Վարանը գրավեց Էսպանիոլի դարպասը: Թիմերը գնացին հանգստի «Ռեալի» առավելությամբ՝ 1:0:

Ֆեդերիկո Վալվերդեի փոխանցումից հետո հանդիպման 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման գեղեցիկ հարվածով գրավում է «Էսպանիոլի» դրապասըհաշիվը դարձնելով՝ 2:0:

Հանդիպման 81-րդ րոպեին Ֆերլան Մենդին դաշտի կենտրոնական հատվածում խախտելով խաղի կանոնները ստացավ  այս խաղում իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից: Ռեալը խաղը շարունակեց 10 հոգով:

Երկրորդ խաղակեսում այլևս դարպասի գրավում չարձանագրվեց և խաղն ավարտվեց Մադրիդի «Ռեալի»  հաղթանակով:

Հիժեցնենք, որ այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակած 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը,իսկ «Էսպանիլը» վաստակած 9 միավորով 19-րդ տեղում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով