Պրեմիեր լիգա. Մանչեսթերյան դերբիում ավելի ուժեղ էին «Կարմիր Դևերը»

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում, գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Կարմիր Դևերի» կազմում Մարկուս Ռեշֆորդի (21′) և Անտոնի Մարսիալի (29′) առաջին խաղակեսում խփված երկու գոլերին, քաղաքայինները միայն կարողացան պատասխանել խաղավերջում և ընդամենը մեկ գոլով, որն էլ գլխի հարվածով հեղինակեց Օտտամենդին։
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 1:2 հաշվով և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդ հորիզոնականում է։