Seria A. «Ռոման» հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց հանդիպումը առաջատար «Ինտերի» հետ

Երեկ ուշ երեկոյան «Ջիոսեպպե Մեացցա» մարզադաշտում, «Ինտեր»-«Ռոմա» տուրի կենտրոնական հանդիպումով մեկնարկեց Իտալիայի A Seria-ի 15-րդ տուրը։
Հանդիպումն անցավ լարված, գեղեցիկ և դիտարժան պայքարում, երկու թիմերն էլ երկու խաղակեսերի ընթացքում հիանալի հնարավորություն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։
Հանդիպման մեկնարկային կազմից խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց գրեթե ամբողջ հանդիպմանը, նա փոխարինվեց հանդիպման 90-րդ րոպեին։
Այս խաղից հետո հռոմեաական ակումբն իր ակտիվում ունի 29 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Ինտերը» 38 միավորով գտնվում է առաջին հորիզոնականում։