Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ զույգը Բուդապեշտում անցկացված գեղասահքի միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ԹինաԿարապետյանՍիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր:

Պարային 2 ծրագրերի արդյունքում զույգը հավաքել են 171.39 միավոր: Ռիթմիկպարերից հետո Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդն էին, իսկ ազատծրագրում գրանցել են երկրորդ արդյունքը:

Կարապետյանը և Սենեկալը նվաճել են նաև գեղասահքի աշխարհի առաջնությանուղեգիր և իրավունք ստացել հանդես գալ ռիթմիկ պարի մրցմանը:

Հիշեցնենք, որ Թինա ԿարապետյանՍիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկտարվա դադարից հետո վերջերս էր վերադարձել սահադաշտ և Հայաստանըներկայացրել նոյեմբերին տեղի ունեցած Warsaw Cup միջազգային մրցաշարում, որտեղ գրավել էր 8-րդ տեղը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով