Յուրգեն Կլոպը երկարաձգել է «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիրը

Անգլիական «Լիվերպուլը» մինչև 2024թ. երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ՝ Յուրգեն Կլոպի հետ, այդ մասին տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը գլխավորում է «Լիվերպուլը» սկսած 2015թ.: Այդ ընթացքում թիմը Կլոպի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: