Սթիվեն Ջերարդը երկարաձգեց պայմանագիրը «Գլազգո Ռեյնջերսի» հետ

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» մինչեւ 2024 թվականի ամառ երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի հետ գործող պայմանագիրը:
Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան 39-ամյա Սթիվեն Ջերարդը գլխավորում է «Գլազգո Ռեյնջերսը» 2018 թվականից սկսած: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում նվաճեց Շոտլանդիայի փոխչեմպիոնի տիտղոսը:
Շոտլանդիայի առաջնության այս մրցաշրջանում «Գլազգո Ռեյնջերսը» երկրորդ տեղում է գտնվում և ընդհամենը 2 միավոր է զիջում առաջատար «Սելթիկին», իսկ ահա Եվրոպա լիգայում թիմը նվաճել է փլեյ—օֆֆի ուղեգիր: