Մբապպեն հրաժարվել է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքել և ցանկանում էտեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիական պարբերականնների փոխանցմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստԿլիյան Մբապպեն և նրա ընտանիքը ցանկանում են, որ Կիլանը շարունակի կարիերան «Ռեալում»: ՊՍԺն Մբապպեին առաջարկում է տարեկան 26 միլիոնեվրո աշխատավարձ, դա կրկնակի ավելին է, քան նա հիմա ստանում է:

Եթե Մբապպեին չհաջողվի հեռանալ փարիզյան ակումբից, ապա նա մտադիր է ՊՍԺ-ից պահանջել  Նեյմարի  աշխատավարձի  չափ աշխատավարձ (տարեկան 36 միլիոն):  Աղբյուրը նշում է, որ փարիզցիները կցանկանային Մբապպեին դարձնել ակումբի նոր դեմքը, բայց այդ ցանկությունը բացակայում է հենց խաղացողի մոտ:

Մբապպեն Ֆրանսիայի 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Մբապպեն ՊՍԺում հանդես է գալիս 2017 թվականից:  Փարիզցիները նրա տրանսֆերի համար «Մոնակոյին» վճարեցին 180 միլիոն եվրո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով