Կկարողանա՞ արդյոք Բարսելոնայի ոստիկանությունը ապահովել «Ռեալի» անվտանգությունն Էլ Կլասիկոյի ժամանակ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հետաձգված հանդիպումը տեղի կունենա Դեկտեմբերի 18-ին, սակայն Բարսելոնա քաղաքի ոստիկանությունը բավարար ուժեր չունենալու պատճառով հրաժարվում է ապահովել Մադրիդի «Ռեալի» ավտոբուսի անվտագությունը:
Անվտանգությունից ելնելով որոշվել է, որ երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ կբնակվեն Բարսելոնայի «Սոֆիա» հյուրանոցում, որտեղից երկու ավտոբուսով միաժամանակ կուղևորվեն «Կամպ Նոու» ստադիոն: Նրանց կուղեկցեն ոստիկանական 12 ավտոմեքենաներ։
Անվտանգության նման միջոցառումներ ձեռնարկելու պատճառ է հանդիսացել Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաները, որոնք նշանակվել են Էլ Կլասիկոյի օրը:
Հետաձված Էլ Կլասիկոն նախանշված էր անցկացնել Հոկտեմբերի 26-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով այն հետաձգվեց: Քննարկվում էր նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի եթե Բարսելոնիայի ոստիկանությունը չկարողանա ապահովել «Ռեալի» անվտագությունը, ապա հնարավոր էր, որ Էլ Կլասիկոն կրկին անցկացվեր Մադրիդում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում երկու թիմերն էլ վաստակել են 35 միավոր և կիսում են առաջին տեղը: