Պիկեյի և Ռամոսի համբուրվող գրաֆիտները հսյտնվել են Բարսելոնայի գլխավոր փողոցներից մեկում

Էլ Կլասիկոյի նախօրեին Բարսելոնայի գլխավոր փողոցներից մեկում՝ Paseo de Gracia-ում պատկերվել է Պիկեյի և Ռամոսի համբուրվող գրաֆիտը։

Իսպանսկան AS պարբերականի փոխանցմամբ, պատկերի հեղինակը հայտնի նկարիչ Tvboy-ն է: Նկարչությունը կրում է «Իսպանիա, համբուրիր և խոսիր» վերնագիրը և կոչ է անում Իսպանիային և Կատալոնիային գնալ երկխոսության: Քանի որ Կատալոնիայի քաղաքացիները ցանկանում են լիարժեք անկախանալ Իսպանիայից:
2017-ին նկարիչն արդեն ներկայացրել էր նմանատիպ աշխատանք՝ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի համբույրի պատկերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով