«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատեց, «Զալցբուրգի» հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերը

«Լիվերպուլը» համաձայնել է «Զալցբուրգի» ճապոնացի հարձակվողի տրանսֆերի համար վճարել 8,5 միլիոն եվրո:
«Կարմիրները» ֆուտբոլիստի պայմանագրում ավելացրեցրել են փոխհատուցման դրույթը. «Մերսիսայցիները» վճարել են ընդամենը 8,5 միլիոն եվրո Ճապոնիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար: Sky Sports պարբերականի փախանցմամբ պայմանագիրը ստորագրվել է 4,5 տարի ժամկետով: Ֆուտբոլիստը կխաղա 18 համարի ներքո: Մինչև անցած ամառ այդ համարի մարզաշապիկը պատկանում էր պաշտպան Ալբերտո Մորենոյին:
«Ես երազում էի դառնալ «Լիվերպուլի» խաղացող և շատ ուրախ եմ, որ եկավ այդ պահը», — ասել է Տակումին:
«Զալցբուրգի» համար 199 խաղում Մինամինոն խփել է 64 գոլ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլը» և «Զալցբուրգը» հանդես եկան մեկ խմբում: Երկու խաղերն էլ հաղթել են Յուրգեն Կլոպի թիմին`4:3 Անգլիայում և 2:0՝ Ավստրիայում, իսկ Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» առաջատարն է: