Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Հոֆֆենհայմը» կամային հաղթանակ տոնեց

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆֆենհայմը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Առաջին խաղակեսի 17-րդ րոպեին Մարիո Գյոտցեն բացեց հանդիպման հաշիվը: Թիմերը գնացին հանգստի 0:1 հաշվով հօգուտ «Բորուսիայի»:

Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսին, իսկ արդեն 79-րդ րոպեին պատասխան գոլը խփեց տանտերերի դարպասին: 87-րդ րոպեին Ադամյանը նաև գոլային փոխանցում կատարեց Անդրեյ Կրամարիչին, ով էլ գեղեցիկ գոլով վերջակետ դրեց հանդիպմանը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանը դարձել է  4 գոլիհեղինակ:

Այս հաղթանակից հետո «Հոֆֆենհայմը» վաստակած 27 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։ Դորտմունդի «Բորուսիան» 30 միավորով չորրորդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով