Միկել Արտետան վերադարձավ «Արսենալ», բայց այս անգամ գլխավոր մարզչի պաշտոնում

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես տեղեկացնում է, որ նոր գլխավոր մարզիչ է  նշանակվել, թիմի նախկին ֆուտբոլիստ՝ Միկել Արտետան, ով «Արսենալի»  հետ 3,5 տարվա պայմանագիր է կնքել: Արտետան «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում աշխատել է որպես Խոսեպ Գվարդիոլայի օգնական, իսկ այժմ «Արսենալում» նա փոխարինում է  Ֆրեդրիկ Յունբերգին, ով սույն թվականի նոյեմբերին Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո գլխավորում էր Լոնդոնի «Արսենալը»:

«Սա ինձ համար մեծ պատիվ է:  «Արսենալը» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է:  Պետք է պայքարենք հիմնական գավաթների համար:  Բոլորս գիտենք, որ դրա համար պետք է շատ աշխատանք կատարվի, բայց ես վստահ եմ, որ մենք դա կանենք:  Ես բավականաչափ իրատես եմ հասկանալու համար, որ դա տեղի չի ունենա մի գիշերվա ընթացքում, բայց թիմի ներկայիս հայտացուցակում շատ տաղանդներ ունենք, իսկ շատ երիտասարդ խաղացողներ էլ լքում են ակադեմիան», — ասել է Արտետան:

Հիշեցնենք, որ Միկել Արտետան «Արսենալի» կազմում խաղացել է 2011-ի օգոստոսից մինչև 2016-ի հուլիս:  Լոնդոնյան ակումբում նա երկու անգամ նվաճեց Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով