«ԴԻՆԱՄՈ» մարզահամալիրում անցկացվեց «հավասարը-հավասարին» խորագիրը կրող սեղանի թենիսի բաց առաջնությունը

«Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան» Դեկտեմբերի 22-ին «ԴԻՆԱՄՈ» մարզահամալիրում անցկացրեց «հավասարըհավասարին» խորագիրը կրող սեղանի թենիսի թվով 33-րդ բաց առաջնությունը, նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային  օրվան: Մրցաշարին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող և չունեցող մարզիկներ՝ ՀՀ տարբեր մարզերիցԱրցախից և հովանավորների կողմից կազմավորված թիմերից:

Տղամարդկանց նստած մրցապայքարում մեդալակիրներ դարձան՝

1-ին տեղ՝ էրիկ Սարգսյան (Երևան)

2-րդ տեղ՝ Սողոմոն Ներսիսյան (Երևան)

3-րդ տեղ՝ Արման Սարգսյան (Գորիս)

Տղամարդկանց կանգնած մրցապայքարում՝

1-ին տեղ՝ Գևորգ Բեգլարյան (Երևան)

2-րդ տեղ՝ Տիգրան Պետրոսյան (Սպիտակ)

3-րդ տեղ՝ Հմայակ Ավետիսյան (Երևան)

Կանանց կանգնած մրցապայքարում՝

1-ին տեղ՝ Լիանա Բեսալյան (Երևան)

2-րդ տեղ՝ Մելինե Ղազարյան (Երևան)

3-րդ տեղ՝ Անահիտ Վարդանյան (Երևան)

Հիշեցնենք, որ մրցաշարի գլխավոր հովանավորներն էին «TOTO gaming» բուքմեյքերական ընկերությունը և «ՀԷՑ» ՓԲԸն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով