Հայտնի է ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՖՖ 19-րդ արտահերթ նիստը։ Ժողովի առաջին մասում մասնակից պատվիրակները քվեարկեցին «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ,  «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ ՓԲԸ, «Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ և «Արնար» հիմնադրամ կազմակերպությունների անդամությունը կասեցնելու օգտին: Որոշումը քվեարկությունից անմիջապես հետո ուժի մեջ է մտել։ Ժողովի երկրորդ մասում ընտրվեցին ՀՖՖ նախագահը, փոխնախագահն ու ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները։

Ըստ ՀՖՖ կանոնադրության գործադիր կոմիտեի ամդամներից երկուսը պետք է լինեն իգական սեռի ներկայացուցիչներ և քանի որ ներկայացված թեկնածուներից միայն երկուսն էի իգական սեռի ներկայացուցիչ, հետևապես նրանք ավտոմատ կարգով, առանց քվերակության ընտրվեցին գործադիր կոմիտեյի անդամներ:

Քվեարկության արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ ընտրվեցին՝

Աղաբեկյան Հրաչիկ Սերգեյի

Աղաբալյան Գագիկ Ստեփանի

Առաքելյան Կիմ Վլադիկի

Գալստյան Պողոս Արտաշի

Թադևոսյսն Աննա Գագիկի

Հակոբյան Տիգրան Հակոբի

Ղազազյան Հայկ Անդրանիկի

Ղարիբյան Հասմիկ Նորայրի

Մկրտչյան Արեն Միքայելի

Յագան Հիրաչ Գարիպի

Նավոյան Բագրատ Սուրենի

Նիկողսյան Արմեն Վոլոդիայի

Շաբոյան Կարեն Նշանի

Շայգելդյան Արմեն Անդրանիկի

Սահակյան Արթուր Ռազմիկի

Սարգսյան Ալբերտ Վլադիմիրի

Գործադիր կոմիտեյի 19-րդ արտահերթ նիստի ընթացում ՀՖՖ նորընտիր նախագահի առաջարկությամբ, ներկա պատվիրակների քվերակությամբ Արմեն Նիկողոսյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: ՀՖՖ անդամավճարների չափը քվերակությամբ սահմանվեց 100,000 դրամ: Գործադիր կոմիտեի հաստատմանն էր ներկայացվել նաև ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի ղեկավարի ընտրության հարցը: Ձայների 17 կողմ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի ղեկավարի պաշտոնում  ընտրվեց Արմեն Դավթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով