Մադրիդի «Ատլետիկոն» երեք տարվա պայմանագիր է ստորագրել «ՊՍԺ»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի հետ

Աշխարհահռչակ AS պարբերականի փոխանցմամբ ՊՍԺի հարձակվող Էդինսոն Կավանին և Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության են եկել պայմանների շուրջ, որից հետո Ուրուգվայի հավաքականի հարձակվողը երեք տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ և նույնիսկ կարող է լքել «Լիգա 1-ի» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Սակայն, դեռևս հաստատված չէ, թե երբ հարձակվողը կմիանա Լա լիգային:  Նա ազատ գործակալ կդառնա 2020թ. հունիսի 30-ին  և կա վարկած, որ կա կարող է ավելի շուտ հայտնվել «Ատլտիկոյում» եթե Կավանին կարողանա համաձայնության գալ Դիեգո Սեմյոնեի հետ, իսկ իսպանացիները համաձայնեն որևէ խորհրդանշական գումար վճարել, որպեսզի 32 ամյա ուրուգվացի հարձակվողի տրանսֆերը տեղի ունենա ձմեռային տրանֆերային պատուհանի ընթացքում:

Դեռևս պարզ չէ, հարձակվող 2020թ. սկզբին կտեղափոխվի «Ատլետիկո», թե կողմերը ստիպված կլինեն սպասել մինչև ամառ:

Հիշեցնենք, որ Կավանին վնասվածք ունի և դժվար թե կարողանա խաղալ մինչև 2020 թվականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով