Հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն

Հայազգի Արթուր Դանիելյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր:

Կարճ և ազատ ծրագրերի ընդհանուր հաշվարկով հայ մարզիկը հավաքել է 253,42 միավոր: Ռուսաստանի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել է Դմիտրի Ալիևը, որը գրանցել է 260,98 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձած Դմիտրի Սամարինի արդյունքն է 252,74 միավոր:

Ազատ ծրագրում 16-ամյա Արթուր Դանիելյանը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 177,70 միավոր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով