«Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Սաութհեմփթոնին»

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր  «Սաութհեմփթոնին»:  Ֆրենկ Լեմպարդի ֆուտբոլիստները իմանալով, որ «Տոտենհեմը» հաղթել է Բրայթոնին, ուստի իրենք ստիպված էին հաղթել «սրբերին», որպեսզի պահպանեն միավորների առավելությունը:

Այնուամենայնիվ, Լեմպարդի թիմը չկարողացավ հաղթահարել իր առջև դրված խնդիրը՝ «Սթեմֆորդ Բրիջում» պարտվելով «Սաութհեմփթոնին»:

31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Օբաֆեմին, իսկ 73-րդ րոպեին Ռեդմոնդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:

Այս հանդիպումից հետո՝ «Չելսին» վաստակած 32 միավորով մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Սաութհեմփթոնը» վաստակած 21 միավորով 14-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով