Պրեմիեր լիգա. «Չելսին» դժվարին հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի Պրոմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս դժվարին պայքարում կարողացավ հաղթանակ տանել «Արսենալի» նկատմամբ։ Տանտերերը մինչև 83-րդ րոպեն առջևում էին հաշվի մեջ։

Խաղի 13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արսենալի» գաբոնցի հարձակվող ՊիերԷմերիկ Օբամեյանգը, իսկ խաղի վերջնամասում՝ 83-րդ Ժորժինյոյի և 87-րդ րոպեին Թեմի Աբրահամի գոլերի շնորհիվ  «Չելսին» դժվարին պայքարում կարողացավ հաղթել «Արսենալին»:

Այդ հաղթանակից հետո Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը վաստակած 35 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ կրեց առաջին պարտությունը և վաստակած 24 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով