ԱՊԼ. «Արսենալը» 2:0 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Խաղի սկզբնամասում՝ 8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոտ դ‘իվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն, իսկ արդեն 42-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց «Արսենսլի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը:
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում այլևս չարձանագրվեց:
Հիշեցնեք, որ «Արսենալը» 27 միավորով 10-րդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով կրկին մնաց 5-րդ տեղում։