«Արսենալը» մերժել է «Ռոմային» վաճառել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը

«Ռոման» ցանկանում է Լոնդոնի «Արսենալից» գնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:

Ըստ Forzaroma.info կայքի տվյալների Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ռոման» առաջարկել է վճարել 10 միլիոն եվրո, սակայն «Արսենալը» մերժել է այդ առաջարկը: Երկու ակումբների միչև բանակցությունները դեռևս շարունակվում  են:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր «Արսենալ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ, իսկ 2019-ի սեպտեմբերին վարձավճարով «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա», որը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է նրան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով