«Ռեալը» համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ Ռեյնյերի տրանսֆերի հարցում

Բրազիլական «Ֆլամենգոյի» 17-ամյա կիսապաշտպան Ժեզուս Ռեյնյերով հետքրքրված էի մի քանի ակումբներ, սակայն Sunspot-ի տեղեկատվության համաձայն երիտասարդ բրազիլացին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», քանզի կողմերը համաձայնության են եկել նրա տրասֆերի վերաբերյալ։
Sunsport պարբերականի տեղեկատվության համաձայն համաձայն՝ Արքայական ակումբը բրազիլացու տրանսֆերն կիրականացնի հունվարի 19-ին, երբ նա կդառնա 18 տարեկան։ Մադրիդցնիները Ռեյնյերի համար «Փլամինգոյին» կվճարեն 30 միլիոն եվրո։ Նա հանդես կգա «Ռեալի» երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմում՝ «Կաստիլյայում»:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ժեզուս Ռեյնյերն անցկացրած 15 հանդիպան ընթացքում դարձել է 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։