Չինաստանում անցկացվող WTA թենիսի մրցաշարում Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Արինա Սոբոլենկոյին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող  WTA շարքի թենիսի մրցաշարի առաջին շրջանից:

Գասպարյանը երկու սեթում՝ 3: 6, 0: 6 հաշվով պարտվեց բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոյին:

Մրցախաղը տևել է 1 ժամ 12 րոպե:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 775 հազար դոլար է: Աշխարհի 103-րդ ռակետ Մարգարիտա Գասպարյանը հիմնական փուլի ուղեգիր էր նվաճել որակավորման փուլում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով