Անգլիայի գավաթ. «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթելով «Լիդսին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Արսենալը» տանը՝ 1:0 հաշվով առավելության հասավ առաջատար «Լիդսի» նկատմամբ:
Այս հաղթանակը «Արսենալին» դուրս բերեց հաջորդ փուլ՝ 1/16 եզրափակիչ, որտեղ եւժերը կչափի «Բորնմութի» հետ:
«Արսենալի» կազմում հաղթական գոլը 55-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Ռիս Նելսոնը: