«Չելսին» 50 միլիոն եվրո է առաջարկել Մուսա Դեմբելեի տրանսֆերի համար

«Չելսիի» շարունակում է ջանքեր գործադրել այս ամսվա ընթացքում ձեռք բերելու Մուսա Դեմբելեի տրանսֆերը «Լիոնից»: Լոնդոնյան ակումբը առաջարկել է 50 միլիոնեվրո 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար, սակայն մերժվել է:
Այժմ Ֆրանկ Լեմպարդի թիմը առաջարկել է, այս գումարի հետ մեկտեղ տրանսֆերի մեջ ներառել նաև հարձակվող Օլիվյե Ժիրույին, քանի որ 33-ամյա ֆրանսիացի հարձակվողը քիչ խաղաժամանակ է ստանում «Չելսիում» և ցանկանում է փոխել ակումբը այս ամիս:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մուսա Դեմբելեն մասնակցել է 18 հանդիպման ՝ դառնալով 10 գոլի հեղինակ: