Մխիթարյանը ձախ ազդրի լուրջ վնասվածք ունի և բաց կթողնի «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի  բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ նա Ա Սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ նախորդ խաղի ժամանակ  մրցակցի հետ բախման արդյունքում ձախ ազդրի մկանային բավականին լուրջ վնասվածք է ստացել, ինչի հետևանքով մոտ մեկ ամիս կբացակայի խաղադաշտից, բաց թողնելով «Յուվենտուսի» հետ «Ռոմայի» առաջիկա հանդիպումը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել հունվարի 5-ին Ա Սերիայի 18-րդ տուրում «Տորինոյի» հետ խաղում (0:2):

Մխիթարյանը նախորդ վնասվածքի պատճառով 2 ամիս բացակայելուց հետո խաղադաշտ  էր վերադարձել նախորդ տարվա նոյեմբերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով