Սերենա Ուիլյամսը հաղթել է Կրիստինա Մեկհեյլին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

«Մեծ Սաղավարտի» բազմակի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը նոր զելանդական Օքլենդ քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում 3:6, 6:2, 6:3 հաշվով հաղթել է իր հայրենակցուհի Կրիստինա Մեկհեյլին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մրցախաղը տևել է 1 ժամ 59 րոպե:
Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի գերմանուհի Լաուրա Զիգեմուդը: