Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 6։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սենտ-Էտյենի» նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Իր առաջին հեթ-թրիկը (2, 49, 57) հեղինակեց  ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։ 31-րդ րոպեից խաղի կանոնների կոպիտ խախտման հետևանքով ստանալով երկրորդ դեղին քարտը խաղադաշտից հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուեսլի Ֆոֆանան: Հյուրերը խաղը շարունակեցին 10 հոգով։ Գոլերի հեղինակներ դարձան նաև Նեյմարը 39-րդ րոպեին, Ժեսի Մուլեն 44-րդ րեպեին իքնագոլ գրանցեց: Հանդիպման  64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի ֆիանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ 71-րդ րոպեին ֆրանսիացի կիսապատպան Յոան Կաբայը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով