«Ատլետիկոն» ֆանտաստիկ խաղում պայքարից դուրս թողեց «Բարսելոնային»

Սաուդյան Արաբիայում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Մադրիդի «Ատլետիկոն» 3:2 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ, կատալոնացիներին դուրս թողնելով հետագա պայքարից:

Հանդիպման առաջին գոլը 46-րդ րոպեին հեղինակեց «Ատլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեն:

Խաղակեսի 51-րդ րոպեին Լեոնել Մեսսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրկնապատկեց հաշվի  մեջ  «Բարսելոնայի» առավելությունը:

հանդիպման վերջնամասում մադրիդցիները կարողացան հաղթանակ կորզել կատալոնացիերից, գոլերի հեղինակներ դարձան՝ 81-րդ րոպեին Ալվարո Մորատան, իսկ 86-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ արգենտինացի  հարձակվող՝ Անխել Կորեան։

Հիշեցնենք, որ Հունվարի 12-ին Դիեգո Սիմեոնեի թիմը եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ կպայքարի Իսպանիայի գավաթակիր դառնալու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով