Իկարդին ցանկանում է վերադառնալ Իտալիա

Ինչպես հայտնում է Lá Repubblica կայքը, ՊՍԺ-ի արգռնտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կցանկանար դառնալ «Յուվենտուսի» խաղացող, սակայն ֆուտբոլիստն ասել է, որ կցանկանա մինչև իր վարձականության ավարտը մնալ ՊՍԺ-ում:
ՊՍԺ-ին միանալուց առաջ մամուլում լուրեր էինտարածվել, որ արգենտինացին կարող է դառնալ «Յուվենտուսի» խաղացող, սակայն «Ինտերի» հետ ունեցած խնդիրների պատճառով Իկարդին ստիպված վարձավճարով տեղափոխվեց ՊՍԺ: Դեռևս հայտնի չի, արդյո՞ք փարիզյան ակումբը կվերանայի պայմանագիրն արգենտինացու հետ, թե ոչ:
26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել՝ 17 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: