Հայ ըմբիշները դարձան Թախթիի գավաթի խաղարկության մեդալակիրներ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի գավաթի 40-րդ խաղարկությունում հայ ըմբիշները կարողացան մեդալներ նվաճել:

Գևորգ Մխեյանն (70կգ) քաշային կարգում պարտվել է եզրափակիչում և գրավել երկրորդ տեղը, արժանանալով արծաթե մեդալի:

Բրոնզե մեդալի են արժանացել 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը, 70կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը:

Հայաստանի հավաքականը Թեհրանում նվաճեց 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։

Նախօրեին 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Արսեն Հարությունյանը նվաճել էրարծաթե մեդալ, իսկ Միհրան Ջաբուրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով