«Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Քրիստալ Փելասի» հետ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ—ոքի՝ 1։1 խաղաց «Քրիստալ Փելասի» հետ:
«Արսենալի» կազմում 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեռ—Էմերիկ Օբամեյանգը, որը 67-րդ րոպեին խաղի կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Տանտերերի կազմում 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ գանացի հարձակվող Ջորդան Այուն:
Այս խաղից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը 28 միավորով մնաց 10-րդ տեղում, իսկ «Քրիստալ Փելասը» 29 միավորով 9-րդ տեղում է: