Զարգացող պետությունների գավաթի առաջնությանը հայ դահուկորդները մեդալներ են նվաճել

.Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացվող զարգազող պետությունների գավաթի առաջնությանը / SES CUP ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամ, Աշոցքցի Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ընդամենը 1.4 վայրկյան զիջելով Լիտվան ներկայացնող մարզիկին: Գյումրեցի Մյասանիկ Ղարիբյանը 29 րոպե 02.6 վայրկյան արդյունքով, 129.70 վարկանիշային միավորով 9-րդն էր։ Աշոցքը ներկայացնող, ՀՀ դահուկավազքի առաջնությունների բացարձակ հաղթող Կատյա Գալստյանը կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում 15 րոպե 42.2 վայրկյան արդյունքով, 100.71 վարկանիշային միավորով 3-րդն էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով