Կամո Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախանկան «Կայրաթի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը 2 տարվա պայմանագիր է կնքել ղազախանկան «Կայրաթի» հետ:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել էր ղազախական մեկ այլ ակումբում`« Ժեստիսուի» կազմում, սակայն նոյեմբերին հեռացել էր ակումբից, հանդես գալով ազատ գործակալի կարգավիճակում:
Ղազախստանի անցած մրցաշրջանում Հովահաննիսյանն անցկացրել է 25 հանդիպում, դարձել՝ 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: