«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ տարավ «Նորվիչի» նկատմամբ

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Նորվիչի» նկատմամբ:
Արսենալի կազմում դուբլի (27՛, 52՛ 11մ) հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: 54-րդ րոպեին Անթոնի Մարսիալը հաշիվը դարձրեց 3:0: 76-րդ րոպեին անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը հաշիվը դարձրեց 4:0:
Այդ հաղթանակից հետո Սուլշերի թիմը վաստակած 34 միավորով վերադարձավ մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: