Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:6 հաշվով  հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» նկատմամբ։

Մանչեսթերյան ակումբի կազմում հեթ-թրիկի (28′, 57′, 81′) հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։ Իսկ ահա Ռիյադ Մահրեզը այս խաղում դարձավ դուբլի հեղինակ (18′, 24′): Առաջին խաղակեսի վերջին 45+1 րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ նաև Գաբրիել Խեսուսը: Կարծես թե ամեն ինչ արդեն ավարտված էր, երբ խաղի 90+1 րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստները, որն էլ անվրեպ իրացրեց հոլանդացի կիսապաշտպան Անվար ԷլԳազին:

Այդ հաղթանակից հետո «Մանչեսթե Սիթին» վաստակած 47 միավորով 2-րդ տեղում է, իսկ ահա «Աստոն Վիլան» 21 միավորով 18-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով