Երևանում ընթանում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ հուշամրցաշարը

Հայաստանի Շախմատի ակադեմիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիան 10-րդ տարին անընդմեջ անցկացնում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի շրջանային մրցաշար գրոսմայստերի նորմայով:
Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄՎ Ստեֆան Պողոսյանը և ՄԳ Եվգենի Լևինը Ռուսաստանից, ՄԳ Զուրաբ Ստուրուան Վրաստանից, ՄՎ Վիկտոր Մատվիշենը և ՄՎ Պլատոն Գալպերինը Ուկրաինայից, ՄՎ Արթուր Դավթյանը, ՖՎ Արմեն Բարսեղյանը, ԿՄՎ Աննա Սարգսյանը, ՄԳ Հովիկ Հայրապետյանը և ՄՎ Դավիթ Շահինյանը Հայաստանից:
Հունվարի 8-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շվեյցարական 10-րդ մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են շուրջ 533 շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից:
Հունվարի 9-ին, մեկնարկել է շրջանային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, այդ թվում՝ 3 գրոսմայստերներ, 5 միջազգային վարպետներ, 1 ՖԻԴԵ—ի և 1 կանանց միջազգային վարպետ։
Շախմատիստները մասնակցեցին կայծակնային մրցաշարի, որի վերջնական դասակարգման արդյունքերով որոշվեց հիմնական մրցաշարի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ մրցաշարի պաշտոնական փակումը տեղի կունենա Հունվարի 17-ին: