Հայ հրաձիգները կմասնակցեն հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանը

Հայ հրաձիգները փետրվարի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը ընդառաջ փետրվարի 9-22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն նույն քաղաքում:
Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը գնդակային հրաձգության նախավերջին մրցույթն է, որտեղ մարզիկները կարող են օլիմպիական վարկանիշեր ձեռք բերել: Վարկանիշային վերջին ուղեգրերը խաղարկվելու են մայիսին Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք առաջնության ժամանակ:
Երկու մրցումներում էլ խաղարկվելու է օլիմպիական վարկանիշային 2-ական ուղեգրեր: Հայաստանի հավաքականը գնդակային հրաձգություն մարզաձևից Տոկիոյի 2020թ. օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ դեռևս չունի:
Վրոցլավում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 16 մարզիկներ, որոնցից յոթը անհատապես կպայքարեն քվոտայի համար, իսկ ևս երկու զույգ (մեկ աղջիկ, մեկ տղա) քվոտայի համար կպայքարեն միքս վարժությունում: