Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանում»

«Բորնմուտի » փոխանցմամբ դարպասապահ Ասմիր Բեգովիչը մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի «Միլանում»:

Երբ «Միլանը» հայտարարեց Պեպե Ռեինայի  մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով «Աստոն Վիլլա» տեղափոխվելու մասին, անմիջապես տեղեկատվություն տարածվեց այն մասին թե ով է փոխարինելու Պեպեին իտալական ակումբում, և դա «Բորնմուտի» բոնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչն է:

32-ամյա Բեգովիչը մրցաշրջանի առաջին կեսը անցկացրեց Ղարաբաղում՝ վարձավճարով:  Նա «Բորնմուտի» հետ պայմանագիր ունի 2017 թվականից:  Այդ ժամանակվանից ի Բեգովիչը թիմի կազմում անցկացրել է 62 հանդիպում:

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Ասմիր Բեգովիչը խաղացել է «Պորտսմուտում», «Սթոքում» և«Չելսիում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով