ՀՖՖ-ն հայտարարում է 2019թ. «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկություն էտարածել այն մասին, որ ՀՖՖ—ն հայտարարում է 2019թ. «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների Ներկայացուցիչները: Sportx.am կայքը ևս իրավունք է ստացել մասնակցելու քվեարկությանը: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդներն են՝
1. Արմեն Ադամյան, «Ալաշկերտ» Երեւան
2. Վարդան Բիչախչյան, «Շիրակ» Գյումրի
3. Արմեն Գյուլբուդաղյանց, Հայաստանի ազգային հավաքական
4. Աբրահամ Խաշմանյան «Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական
5. Դավիդ Կամպանյա, «Լոռի» Վանաձոր
6. Վարդան Մինասյան, «Արարատ—Արմենիա» Երեւան
7. Ալեքսանդր Տարխանով, «Փյունիկ», Երեւան
8. Իլշատ Ֆայզուլին, «Ուրարտու», Երեւան
Հիշեցնենք, որ քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ սխալ լրացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր: