Աշոցքի դահուկային կենտրոնում այսօր մեկնարկում է դահուկավազքի վարկանիշային առաջնությունը

Այսօր՝ Աշոցքի դահուկային կենտրոնում մեկնարկում է ՀՀ դահուկավազքի 2020 թվականի մեծահասակների առաջնությունը: Որն անցկավում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Առաջնությունն անցկացվում է երկու փուլով, այսօր մեկարկում է առաջին փուլը, երկրորդ փուլը կկայանա փետրվարի 7-9-ը:

Մասնակցում են հայաստանի բոլոր ուժեղագույն մարզիկները: Առաջնության առաջին օրը մարզիկները ուժերը կփորձեն տղամարդկանց 10 կմ և կանանց 5 կմ դասական ոճում, երկրորդ օրը ազատ ոճում և երրորդ օրը դասական ոճ արագավազքում: Այս Մրցաշարը ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում և տալիս է վարկանիշային միավորներ:

«Քանի որ մեր առաջատար մարզիկները իրենց վարկանիշային միավորները բավարարել են կարծում եմ դրանով է պայմանավորված նաև մրցաշարի միջազգային բարձր հեղինակությունը»- իր խոսքում նշեց ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտողար՝ Գագիկ Սարգսյանը: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով