«Բորուսիան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում  5։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ։

«Աուգսբուրգի» կազմում դուբլի (34, 55) հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Ֆլորիան Նիդելրեհները: Տանտերերի կազմում 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ գերմանացի մեկ այլ հարձակվող Մարկո Ռիխտերը:

«Բորուսիայի» կազմում նորամուտը հեթ-տրիկով (59, 70, 79) նշեց թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

19-ամյա նորվեգացին գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտնելուց 3 րոպե անց։

Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան՝ 49-րդ րոպեին գերմանացի հարձակվող Յուլիան Բրանտը և 61-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն:

Այդ հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակած 33 միավորով և բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Աուգսբուրգը» 23 միավորով  10-րդ տեղում է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով