Կասեմիրոն հաղթանակ պարգևեց մադրիդցիներին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ։

Սերուցքայինների կազմում դուբլի (57, 69) հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

Հյուրերի կազմում միակ գոլը 64-րդ րոպեին  հեղինակեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը:

Այդ հաղթանակից հետո արքայական ակումբը վաստակած 43 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Սևիլիան» 35 միավորով 4-րդ տեղում է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով