Ռուբլևը հաղթեց Հարիսին Ադելաիդի մրցաշարում

Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլևը հաղթեց Ադելաիդի մրցաշարում, սա երկրորդ մրցաշարն է, որում հաղթում է թենիսիստը:
Ավստրալիայի Ադելաիդ քաղաքում ավարտված մրցաշարում ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլևը նվաճեց մրցաշարի հաղթողի տիտղոսը: Եզրափակչում թենիսիստը 6: 3, 6: 0 հաշվով առավելության հասավ հարավաֆրիկացի Լլոյդ Հարիսի նկատմամբ:
Հաղթելու համար Ռուբլևին հարկավոր էր ընդամենը 56 րոպե: