Արսեն Ջուլֆալակյանը Դանիայի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Դանիայում անցկացվող Thor Masters միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել:

Արսեն Ջուլֆալակյանին այս մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին մեր ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիցցայի միջազգային մրցաշարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով