«Ինտերի» կիսապաշտպան Լազարոն շուտով կարող է տեղափոխվել «Նյուքասլ»

«Ինտերի» ավստրիացի կիսապաշտպան Վալենտինո Լազարոն շուտով կարող է դառնալ «Նյուքասլի» խաղացող:
Ըստ Football Italia-ի կողմերը քննարկում են վարձակալության հարցը, հետագայում գնելու հնարավորությամբ: Ավստրիացի ֆուտբոլիստի գործակալին նկատել են «Նյուքասլի» մարզադաշտում: Նշվում է, որ գործարքը մոտ է ավարտին: Լազարոյի վարձակալությունը մինչև մրցաշրջանի ավարտը «Նյուքասլի» համար կարժենա 2 միլիոն եվրո, իսկ ամբողջական տրանսֆերը կկազմի 20 միլիոն եվրո:
23-ամյա ավստրիացին այս մցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրել է 11 հադիպում, կատարել 2 գոլային փոխանցում: