Մաքգրեգորը հաղթանակի հասավ առաջին ռաունդի 40-րդ վայրկյանին

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում այսօր՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել UFC 246 մրցաշարի գլխավոր մենամարտը, որը գտնվում է welterweight- ի բաժնի հիմնական պայքարում: Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը 40 վայրկյանում նոկաուտով հաղթեց ամերիկացի Դոնալդ Սերոնեին: Նա առաջին իսկ վայրկյաններից անցավ հարձակման և սկսեց ուժգին հարվածներ հասցնել մրցակցին: Քոնորը ուսով կոտրեց հակառակորդի քիթը, այնուհետև հաջողությամբ ձախ հարվածներ հասցրեց, ինչից հետո տապալեց մրցակցին:
Մրցավարը չի դադարեցում հանդիպումը, և իռլանդացին շարունակում էր ձեռքերով հարվածել Կովբոյին: 40-րդ վայրկյանում դատավորը հաղթանակը շնորհում է Մաքգրեգորին:
Հիշեցնենք, որ խառը մենամարտերում Մաքգրեգորն անցկացրած 26 մենամարտից 22-ն ավարտել է հաղթանակով։ 36-ամյա Սերոնեն անցկացրած 50 մենամարտից 13-ն ավարտել է պարտությամբ:
Մենամարտի համար Մաքգրեգորը կստանա 5 միլիոն դոլար, իսկ Սերոնեն՝ 2 միլիոն դոլար: