Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս առավելության հասավ «Գերտայի» նկատմամբ

Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Գերտան» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային»:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առաց գոլերի:
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:
73-րդ րոպեին 11 մ անվրեպ իրացրեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին:
Րոպեներ անց 76-րդ րոպեին հանդիպման երրորդ գոլը հեղինակեց բրազիլացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան:
84-րդ րոպեին չորրորդ հադիպման գոլի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը:
Այս հանդիպումից հետո «Գերտան» վաստակած 19 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Բավարիան» 36 միավորով 2-րդ տեղում է: